Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ Միացյալ Թագավորության թագավորի պաշտոնական ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորանքի համար։
«Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, Ձեր ուղերձի համար։ Ուրախ եմ, որ Դուք ընդունում եք հայ-բրիտանական հարաբերություններում դրական դինամիկան: Ես ակնկալում եմ զարգացնելու մեր առկա համագործակցությունը և աջակցությունը Հայաստանին՝ իրացնելու իր ներուժը՝ որպես անվտանգ, բարգավաճ և կենսունակ երկիր»,- նշել է դեսպանը Twitter-ի իր միկրոբլոգում:
Արարատ Միրզոյանին և ԱԳՆ-ին ուղղված ուղերձում Գալագերը նշել է․ «Ես լիովին համաձայն եմ մեր ընդհանուր նպատակների և արժեքների առաջմղման համար սերտ համագործակցության կարևորությանը: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը ձգտում է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը, անվտանգությանը և կայուն զարգացմանը»։