Վաշինգտոնում հունիսի 16-ին կայացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի և ՌԴ-ում Միացյալ Նահանգների դեսպաններ Անատոլի Անտոնովի և Լին Թրեյսիի հանդիպումը։
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանությունից հավելել են, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի շփումներն անկանոն են: Լրագրողների հարցին, թե ինչ մակարդակի վրա են այդ շփումները, Ուշակովը պատասխանել է. «Կարելի է ասել, որ դիվանագիտական, բայց դրանք հազվադեպ են տեղի ունենում»: