Թուրքիան ՆԱՏՕ-ի իր գործընկերներին տեղեկացրել է, որ Շվեդիան կկարողանա անդամակցել Դաշինքին ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում իր պարտավորությունները կատարելու դեպքում։ Այս մասին ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման արդյունքներով հայտնել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Յաշար Գյուլերը։
«Մենք Ստոկհոլմի հետ մեր երկկողմ բանակցություններում հայտնել ենք ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը աջակցելու մասին։ Մեր դաշնակիցներին տեղեկացրել ենք, որ Շվեդիան հունիսին Մադրիդյան ամրագրված եռակողմ հուշագրում պարտավորությունների հստակ կատարման դեպքում կկարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին, ինչպես Ֆինլանդիան»,- նշել է թուրք նախարարը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Շվեդիան չպետք է ակնկալի անդամակցություն ՆԱՏՕ-ին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ: Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ստոկհոլմը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի։