Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Թագավորությանը Անկախության օրվա կապակցությամբ։
«Անկախության օրվա կապակցությամբ մեր անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն ենք հղում Իսլանդիայի կառավարությանը և ժողովրդին։ Վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ ամրապնդելու և ակտիվացնելու մեր համագործակցությունը երկկողմ և բազմակողմ շրջանակներում»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում: