Վրաստանի հետ սահմանային անցակետում ավարտվել են «Վերին Լարսի» վերանորոգման աշխատանքները: Անցակետն ընդլայնվել է մինչև 39 գոտիով, որից 15-ը՝ բեռնափոխադրումների համար։
«Ռոստրանսնադզորը» հաղորդել է, որ օրական 1200-ից մինչև 1500 մեքենա կարող է անցնել այդ հատվածով: Մեքենաների հերթը նախատեսվում է վերացնել մինչև հունիսի 22-ը։
«Կազբեգի-Վերին Լարս» անցակետը վրաց-ռուսական սահմանի միակ գործող անցակետն է։ Վերակառուցումը վրացական կողմը սկսել էր մայիսի սկզբին: Այդ ամբողջ ընթացքում մարդատար մեքենաների անցումը փակ էր։ 2022 թվականի սեպտեմբերին ՌԴ նախագահ Պուտինի հայտարարած մասնակի զորահավաքի ընթացքում օրական մոտ 10.000 մեքենա էր անցնում այդ սահմանային անցակետով։