Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Եվրո-2024-ի ընտրական փուլի երրորդ տուրի՝ Ուելսի հավաքականի հետ խաղից առաջ հանդիպել է լրագրողների հետ և պատասխանել նրանց հարցերին՝ ընդգծելով, որ մրցակցի կազմում շատ փոփոխություններ չի տեսնում, քանի որ միայն Գարեթ Բեյլն է հեռացել ֆուտբոլից:
Ալեքսանդր Պետրակով (ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ) - Մեր նպատակն է Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելը: Հայաստանի հավաքականը պատրաստ է ճնշման ներքո խաղալ: Իմ աշխատանքի մասին չեմ ցանկանում հիմա խոսել: Միգուցե վաղն ավելի լավ պատասխան ունենամ:
Մամուլի ասուլիսից անմիջապես հետո «Քարդիֆ Սիթի» ստադիոնում հավաքականի տղաներն անցկացրել են իրենց նախախաղային մարզումը: Եվրո-2024 ընտրական փուլի իր երկրորդ խաղում Հայաստանի ընտրանին Ուելսի հետ կմրցի Երևանի ժամանակով 22:45-ին: Հանդիպումը կլինի Առաջին ալիքի ուղիղ եթերում: