Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը համագործակցության համաձայնագիր են կնքել: Այսուհետ ՀՌՀ տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի «Կառավարում» մասնագիտության ուսանողները հնարավորություն կունենան պրակտիկ ուսուցումը կազմակերպել նաև Հանձնաժողովում։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ նախաձեռնության նպատակն է պետական կառավարման և կարգավորման ոլորտում մրցունակ կադրեր պատրաստելուն նպաստելը, ինչպես նաև հնարավորություն կստեղծի ապագա մասնագետներին պետական կառավարման և կարգավորման համակարգում գործնական հմտություններ ձեռք բերել: