Վրաստանի խորհրդարանում ելույթի ժամանակ արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է հարևան երկրների նկատմամբ հավասարակշռված, գործընկերային հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության վրա, գրում է Aliq.ge-ն:
ԱԳ նախարարը խոսել է Խաղաղ հարևանության նախաձեռնության շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական երկխոսության ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերի մասին։ Ըստ նախարարի՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու այս նախաձեռնության նպատակը հարևանների միջև երկխոսության զարգացումն է:
Դարչիաշվիլին խոսել է նաև Հայաստանի հետ առկա հարաբերությունների մասին։ Նա ընդգծել է՝ Վրաստանն ապագայում կշարունակի իրականացնել հարևան երկրների հետ ընդհանուր շահերին համապատասխանող նախագծեր: