Ընթանում է ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Ուելս - Հայաստան խաղը:
10-րդ րոպեին Ուելսի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ Դանիել Ջեյմսը:
19-րդ րոպեին Լուկաս Սելարայանը խփեց իր առաջին գոլը հավաքականի կազմում՝ հավասարեցնելով հաշիվը։
ՀՀ ազգային հավաքականի խաղացող Հրանտ - Լեոն Ռանոսը 30-րդ րոպեին առաջ մղեց մեր ընտրանուն հաշվի մեջ:
Առաջին խաղակեսի դրությամբ հաշիվը 2-1 է` հօգուտ Հայաստանի: