Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ժամանել է Կիև, որտեղ կհանդիպի ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ և կառաջարկի Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնելու իր «խաղաղության ծրագիրը»։
Հունիսի 15-ի նախօրեին Ռամաֆոսան այցելել է Վարշավա, որտեղ հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։
Հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում էլ նախատեսված է Հարավային Աֆրիկայի նախագահի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ռամաֆոսան Ուկրաինա և Ռուսաստան է այցելում որպես Աֆրիկյան խաղաղության առաքելության անդամ: Առաքելության կազմում ներառված են Հարավային Աֆրիկան, Զամբիան, Կոմորյան կղզիները, Կոնգոն, Եգիպտոսը, Սենեգալը և Ուգանդան:
Ավելի վաղ Reuters-ին հայտնի էր դարձել, որ աֆրիկյան առաջնորդներն առաջարկում են ռուսական զորքերի դուրսբերում, Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելուց հրաժարում, Միջազգային քրեական դատարանի կողմից Պուտինի ձերբակալության օրդերի կասեցում և պատժամիջոցների մեղմացում, դրանց բացառումը «հացահատիկի և պարարտանյութերի գործարքի» նկատմամբ: