Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում Վաշինգտոնում: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 16-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հույս հայտնեց, որ նախորդ հանդիպման ժամանակ գրանցված որոշակի առաջընթացը կզարգանա:
«Ուզում եմ նաև ընդգծել, որ առավել ևս այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանի երկայնքով տարբեր հատվածներում լարվածություններ ստեղծելու փորձերն անընդունելի են և անհասկանալի»,- ասաց նա, ապա հավելեց.
«Հիմա անհրաժեշտ է անել հաջորդ քայլը՝ ֆիքսել սահմանազատման հիմքը և ձեռնամուխ լինել բուն սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին»: