Ռուսաստանը պետք է ընդունի, որ իր հարաբերությունները Եվրոպայի հետ պետք է հիմնված լինեն համաձայնության վրա։ Այս մասին Bloomberg-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։
«Ես կցանկանայի տեսնել մի Ռուսաստան, որը կընդունի, որ իր հարաբերությունները Եվրոպայի հետ պետք է հիմնված լինեն համաձայնության վրա, և ես կարծում եմ, որ եթե պատերազմն ավարտվի ինչպես հարկն է, դա միանգամայն հնարավոր է»,- ասել է նա:
Ավելի վաղ Քիսինջերը նշել էր ուկրաինական հակամարտության պատճառներից մեկը։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանը մի քանի դար շարունակ «եղել է հիացմունքի և թերարժեքության կամ Եվրոպայից բխող վտանգի միջև սեփական երկիմաստության գերության մեջ»: