Այս պահին անգամ ծանր հիվանդների տեղափոխումը Երևան անհնար է դարձել: Այդ մասին Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով այն տեղեկությանը, որ երեկվանից զրոյացվել է անցանելիությունը Լաչինի միջանցքով:
«Ժամանակի ընթացքում մենք անընդհատ այսպիսի լուրջ սրացումներ ենք ունենում: Փորձում ենք տեղում բժիշկների հետ կապի միջոցով հնարավորինս ապահովել, որ մասնագիտական թիմերը միասնական ցույց տան բժշկական օգնություն, բայց սա, իհարկե, լուծում չի կարող լինել: Եվ ես մշտապես, նորից խստորեն դատապարտելով, ասում եմ, որ պացիենտների բժշկական օգնության խոչընդոտումը դեմ է բոլոր միջազգային փաստաթղթերին և հումանիտար որևէ սկզբունքի մեջ չի տեղավորվում»,- ասաց Ավանեսյանը: