ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստին վերահաստատեց, որ Հայաստանը պատրաստ է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա:
«Կրկին ընդգծում եմ, որ ՀՀ տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է: Այս իմաստով ակնկալում եմ, որ միջազգային գործընկերներն Ադրբեջանի կողմից օգտագործվող սադրիչ բառապաշարի գործածումից կխուսափեն»,- ասաց վարչապետը: