Շարունակում ենք կարծել, որ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակներում չափազանց կարևոր է: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 16-ի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն:
«Միևնույն ժամանակ, որքան էլ դժվար է, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղություն հաստատելու ուղղությամբ մեր աշխատանքները պետք է լինեն շարունակական: Այս հարցում մենք պետք է լինենք հետևողական»,- ասաց նա: