Երեկ Հագարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՌԴ դեսպանի հետ այսօր ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջադեպի հանգամանքները պարզելու և իրավիճակը շտկելու ուղղությամբ:
ՀՀ ԱԱԾ-ից հայտնել էին, որ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հագարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով:
Ավելի ուշ համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցիները փորձում դրոշ տեղադրել Հագարիի կամրջի վրա: