Հունիսի 14-ին Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի Մեջլիսի խոսնակ Դունյագոզել Գուլմանովայի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Ինչպես տեղեկացնում են Թուրքմենստանում Հայաստանի դեսպանությունից՝ երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական երկխոսության ակտիվացումը՝ հատկապես երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի փոխայցելությունների կազմակերպման միջոցով։