Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը «Լուրեր»-ի խնդրանքով անդրադարձել է ռուսական РИА Новости գործակալության հրապարակմանը, թե ամերիկյան կողմը սպառնալիքներով փորձում է միջնորդություն պարտադրել Լեռնային Ղարաբաղին և Ադրբեջանին։
«Մենք հետևողականորեն պնդում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը։ Ողջունում ենք ցանկացած երկխոսություն, որը նպաստում է դրան»,- նշել են ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունից։