Կառավարության առաջիկա նիստերից մեկի ընթացքում կկայացվի Աշոցքից Բավրա տանող ճանապարհի վերանորոգման համար տրամադրվելիք ֆինանսավորման որոշումը: Այդ մասին ԱԺ-ում հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի՝ հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած հարցին:
«Կառավարության հաջորդ կամ մյուս նիստում ֆինանսավորման որոշումը կկայացվի, մրցույթը կա, հաղթող ընկերություն արդեն ունենք: Շինարարությունն առաջիկա ամսվա ընթացքում կսկսվի»,- ասաց նա: