Այսօր Հայաստանում մեծ շինարարական բում է. դա կապված է Կառավարության շատ կոնկրետ մի որոշման հետ, երբ մենք որոշեցինք, որ հիփոթեքային վարկի դիմաց եկամտային հարկը շարունակելու ենք վերադարձնել: Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2025 թվականի հունվարի մեկից հետո Երևան քաղաքում այդ համակարգը չի գործելու: Բոլոր այն ներդրողները, որոնք գիտեին, որ Երևանում կա բնակարանային հսկայական պահանջարկ, շտապեցին ներդրումներ անել, որովհետև 2022 թ. 35 մլրդ դրամը չէր գնալու ներդրում այդ ծրագրին»,- ասաց Փաշինյանը:
Նա վստահեցրեց, որ շինարարական բումը դեռ երկար է շարունակվելու: «Հիմա մենք հաջորդ քայլն ենք անում. հաջորդ որոշումն ենք մենք հիմա կայացնում: Հաջորդ փուլով 2027 թվի հունվարի 1-ից մենք այդ համակարգը կփակենք երևանամերձ մարզերի համար: Դրանից հետո բաց կպահենք մնացած բոլոր մարզերի համար, և այս շինարարական բումը Երևանից և երևանամերձ մարզերից կհասնի ՀՀ ամենահեռավոր բնակավայրերը»,- նշեց վարչապետը: