Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ելույթում հայտարարել է, որ Թուրքիայում խորհրդարանական կառավարման համակարգի հարցն այսուհետ «փակված» է:
«Վերջին ընտրությունների արդյունքներով վերջնականապես որոշվել է՝ ով է կառավարելու Թուրքիան։ Խորհրդարանական համակարգի շուրջ քննարկումներն այլևս դադարեցված են»,- ասել է Էրդողանը:
Մինչև 2016 թվականը Թուրքիայում խորհրդարանական կառավարման համակարգ էր գործում։ 2017 թվականի հանրաքվեից հետո Հանրապետությունը ճանաչվեց նախագահական։ 2023 թվականի ընտրություններին ընդառաջ՝ ընդդիմությունը հայտարարել էր, որ հաղթանակի դեպքում վերադառնալու է խորհրդարանական համակարգի: