Հայաստանի կենտրոնական բանկը ամենօրյա կապի մեջ է Արցախի գործընկերների հետ։ Ազգային ժողովի՝ հունիսի 15-ի նիստին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով Արցախի ֆինանսական համակարգի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին։
«Առանց փակագծերը բացելու՝ ասեմ, որ եթե հանկարծ ինչ-որ խնդիր լինում է, շատ օպերատիվ արձագանքում ենք։
Այս պահի դրությամբ իմ ունեցած տեղեկությամբ՝ Արցախում որևէ խնդիր՝ առնվազն ֆինանսական մասով, գոյություն չունի»,- նշեց Գալստյանը։