Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ «Լուրերի» հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է: Գոռ Աբրահամյանը պարզաբանել է, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակում Աշոտյանը խախտել է խափանման միջոցի պայմանները: Պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեղադրանքով նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: