Անկարայում Շվեյցարիայի դեսպան Ժան-Դանիել Ռուխին կանչել են Թուրքիայի արտգործնախարարություն՝ Ցյուրիխում Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ տեղի ունեցած ակցիայի պատճառով: Այս մասին հայտնել է ТАСС-ը՝ վկայակոչելով Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության իր աղբյուրը։
Նշվում է, որ դեսպանին տեղեկացրել են, որ «Թուրքիայի նախագահի վրա այս հարձակումն անընդունելի է, և այլևս նման բան չպետք է թույլ տալ»։
Հունիսի 14-ին, Ցյուրիխում տեղի է ունեցել Էրդողանի դեմ ուղղված միջադեպ՝ խրտվիլակի այրմամբ և պաստառի ցուցադրմամբ։