Այսօր Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորում ստացած ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողն է Արթուր Արմենի Ազրոյանը (ծնվ. 2002 թ.)՝ հայտնում է ԱԱԾ-ն։
«Վիրավորում ստացած զինծառայողին այս պահին վիրահատում են, վիճակը գնահատվում է կայուն ծանր»,- տեղեկացվում է հաղորդագրությամբ։