Թուրքիան Ադրբեջանի, Հյուսիսային Կիպրոսի և Կատարի զինված ուժերի մասնակցությամբ միջազգային զորավարժություններ է անցկացրել: Թուրքական լրատվամիջոցների տվյալով՝ մշակվել են պաշտպանության, մարտական գոտուց վիրավորների տարհանման, ինքնաթիռների և ԱԹՍ-ների գործարկման սցենարներ:
Զորավարժություններում առաջին անգամ օգտագործվել են T70 բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներ և Կատարի ռազմաօդային ուժերի Apache ուղղաթիռներ։
Զորավարժություններին որպես դիտորդներ ներկա են եղել Նիգերիայի, Բրազիլիայի, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Վրաստանի և Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ։