Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչները այցելել են Երասխ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Ադրբեջանի զինուժը օրեր շարունակ թիրախավորել է մետալուրգիական գործարանի տարածքը, ինչի հետևանքով 2 օտարերկրացի է վիրավորվել:
Տիրան Հակոբյան (GTB հոլդինգի տնօրեն) - Փորձում են խոչընդոտել գործարանի կառուցումը, որովհետև թիրախավորում են տեխնիկան և աշխատող մարդկանց, որովհետև նրանք չեն ուզում տնտեսական հզորացումը Հայաստանում: Իսկ մեր գործարանը բավականին լուրջ ներդրում կունենա:
Մեր աշխատակիցներից 2-ն ունեն բեկորային վնասվածքներ, երեկ վիրահատվել են «Արարատ» ԲԿ-ում, հիմա բավարար վիճակում են: Ընդհանուր աշխատողները մոտ 700 հոգի են, որից մոտ 70-ը Հնդկաստանի քաղաքացիներ են: Քանի որ բավականին տեխնոլոգիական է գործարանը, կան մասեր, որ մենք չունենք էդ գիտելիքը, և մեր հնդիկ գործընկերներն ունեն:
Տաթև Խաչատրյան