Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչները այցելել են Երասխ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Ադրբեջանի զինուժը օրեր շարունակ թիրախավորել է մետալուրգիական գործարանի տարածքը, ինչի հետևանքով 2 օտարերկրացի է վիրավորվել:
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը դիվանագետների հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանի բոլոր գործողությունները միտում ունեն խաթարելու Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնականոն զարգացումը:
Սեդրակ Թևոնյան (Արարատի մարզպետ) - Նրանց փաստարկմանը ի պատասխան, թե, իբր, բնապահպանական խնդիրներ կան, ես վստահեցնում եմ, որ որևէ խնդիր չունենք:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան