Հայաստանի տարածքի վրա հարձակումներով Ադրբեջանը վտանգում է շարունակվող խաղաղ բանակցությունները և Կովկասում հետագա ապակայունացման ռիսկեր է ստեղծում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ անդրադառնալով Հագարի կամրջի վրա Ադրբեջանի սադրանքին։
«Պետքարտուղարությունը պետք է փորձի դադարեցնել ագրեսիայի այդ անիմաստ գործողությունները և հասնի Հայաստանի սահմանների ճանաչմանն ու հարգմանը»,- ընդգծել է Փալոնը: