Հունիսի 14-ին՝ ժամը 16։07-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 141-րդ կմ-ին բախվել են Ford Transit (վարորդ՝ Ս․ Հ․ ) և Volkswagen Passat (վարորդ՝ Գ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Լ․ Մ․-ին (ծնված 2005 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ փրկարարները սահմանազատել են տարածքը։