ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 14-ին ընդունել է Siemens ընկերության Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի տարածաշրջանային փոխնախագահ Մաքսիմ Զուբովին։
Ինչպես հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից, հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև՝ ընկերության մասնակցությունը Հայաստանի էներգետիկ համակարգի արդիականացման ծրագրերում, անդրադարձ է եղել մեր երկրում կանաչ վառելիքի արտադրության հեռանկարներին։