ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ էր իրականացրել կաթնամթերք արտադրող մի շարք ընկերություններում, ինչի արդյունքում արձանագրվել է, որ վերացվել են ՌԴ Ռոսսելխոզնադզորի կողմից դիտարկված անհամապատասխանությունները։
Ինչպես տեղեկացնում են ՍԱՏՄ-ից՝ ըստ այդմ, «Ռոսսելխոզնադզորը», վերլուծելով տեսչական մարմնի ներկայացրած տեղեկատվությունն ու երաշխիքները, որ «Գրին պրոդ», «Սպայկա», «Ալաշկերտ գրուպ», «Իգիթ» ՍՊԸ-ները և «Արաքս-2» ԱԿ-ն համապատասխանում են ՌԴ և ԵԱՏՄ իրավական ակտերի պահանջներին, թույլատրել է այդ կազմակերպությունների արտադրանքի ներմուծումն իր երկիր՝ ուժեղացված լաբորատոր հսկողության ներքո։