Չորեքշաբթի՝ հունիսի 14-ին, Լիբանանն ավելի խոր ճգնաժամի մեջ հայտնվեց, երբ «Հեզբոլլահը» և նրա դաշնակիցները խափանեցին Արժույթի միջազգային հիմնադրամի բարձրաստիճան պաշտոնյայի՝ նախագահ ընտրելու իրենց մրցակիցների հայտը, հայտնում է Reuters-ը:
Խորհրդարանը 12-րդ անգամ չկարողացավ ընտրել երկրի նախագահ, որը պետք է զբաղեցներ Լիբանանի քրիստոնյա համայնքի ներկայացուցիչը: Այդ պաշտոնի համար պայքարում է ԱՄՀ Մերձավոր Արևելքի տնօրեն և ֆինանսների նախկին նախարար Ջիհադ Ազուրը, որն առաջին քվեարկության արդյունում ստացել է խորհրդարանի 128 պատգամավորներից 59-ի աջակցությունը՝ մինչդեռ առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ է երկու երրորդը: Սուլեյման Ֆրանժիեն, որին աջակցում են «Հեզբոլլահը» և նրա դաշնակիցները, ստացել է 51 ձայն:
Երկրորդ փուլում թեկնածուն կարող է հաղթել՝ ստանալով ձայների երկու երրորդը: Սակայն «Հեզբոլլահը» և նրա դաշնակիցները հեռացել են խորհրդարանից՝ խափանելով երկրորդ փուլի անցկացումը: