Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի Ադրբեջան կատարած այցի պատվիրակության կազմում էր պաշտպանության նորանշանակ նախարար Յաշար Գյուլերը: Նա անդրադարձել է երկու երկրի հարաբերություններին, նշել, որ միասին «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի շրջանակում առավել ակտիվ են գործելու և զարգացնելու երկկողմ հարաբերությունները։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում գործակցությանը՝ Գյուլերը նշել է, որ թուրքական կողմը պատրաստ է ցանկացած տեսակի աջակցություն տրամադրելու Բաքվին և շարունակելու ՆԱՏՕ-ի չափանիշներով համատեղ վարժանքները: