Մետաղաձուլական խոշոր գործարան կառուցելու ֆոնին՝ Հայաստանին տնտեսապես հարվածելու ադրբեջանական ձեռագրի մասին է խոսել նաև արտգործնախարարը խորհրդարանում: Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը բանակցային սեղանի շուրջ, իսկ Ադրբեջանը մշտապես ուժի գործադրմամբ փորձում է խաթարել բանակցության ընթացքը, և սա ոչ առաջին, ոչ վերջին դրսևորումն էր: Միրզոյանը նաև հայտարարել է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է լինեն անխախտելի և միջազգային հանրությունը պետք է դերակատարություն ունենա այս հարցում:
Մանրամասները` Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: