Ի գիտություն տնտեսվարող սուբյեկտների՝ Արցախի ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ ապրանքների շրջանառության, այդ թվում՝ իրացման գների ձևավորման հատուկ կարգի դրույթների խախտումները բացահայտելու և կանխելու նպատակով Արցախի պետական նախարարի հանձնարարությամբ պետական եկամուտների կոմիտեի կողմից մանրածախ վաճառքի կետերում իրականացվում են ուժեղացված հսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում հունիսի 14-ին 8 տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել են հաստատված գներից բարձր գներով ապրանքների իրացման դեպքեր։
Կոմիտեն իրազեկում է, որ հետևողականորեն շարունակելու է հսկողական աշխատանքները, և կրկին հորդորում բոլոր տնտեսվարող սուբյեկտներին գործունեությունն իրականացնել օրենսդրության պահանջներին համապատասխան։ Լայն սպառման ապրանքատեսակների՝ հաստատված գներից բարձր գներով իրացման կամ իրացվող ապրանքատեսակների վրա գնապիտակների բացակայության ցանկացած դեպք արձանագրվելու պարագայում խախտումներ թույլ տված տնտեսվարող սուբյեկտները կենթարկվեն օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության: