Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է նաև Հռոմում գործող Հայ կաթողիկե քույրերի միաբանության անդամների հետ:
«Ջերմ և բարեկամական զրույց ունեցա Մեծավոր մայր քույր Արուսյակի հետ և գնահատանքս հայտնեցի նրան Հայաստանում և սփյուռքում երկարամյա մարդասիրական, բարեգործական գործունեության, ծնողազուրկ երեխաներին տրամադրվող օգնության համար։
Միաբանության ջանքերով այսօր շուրջ 800 ծնողազուրկ և կարիքավոր երեխաների համար ամեն տարի կազմակերպվում է ամառային ճամբար։
Խոսեցինք մարդասիրական, առողջապահական ծրագրերն ընդլայնելու և համագործակցելու նոր հնարավորություններից»,- գրել է նախարարը Ֆեյսբուքի իր էջում։