ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել` մտահոգություն հայտնելով այսօր Երասխի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների հետևանքով երկու քաղաքացիների վիրավորման առիթով:
«Խորապես մտահոգված ենք Ադրբեջանի կողմից արձակված կրակոցներից Հայաստանում ԱՄՆ-ի հետ կապ ունեցող ընկերության երկու քաղաքացիական աշխատակիցների վիրավորման կապակցությամբ։ Կրկնում ենք սահմանների երկայնքով զսպվածության մեր կոչը, քանի որ կողմերն աշխատում են կայուն և հավասարակշռված խաղաղության ուղղությամբ»,- գրել է նա: