Հայաստանում ամառային զբոսաշրջային սեզոնի մեկնարկի կապակցությամբ Երևանում ԱՄՆ դեսպանությունը հանդես է եկել իր քաղաքացիներին ուղղված ավանդական հիշեցմամբ` մի փոքր մեղմելով նախորդը, և ԱՄՆ դեսպանության աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին հորդորել Հայաստանի ու Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության պատճառով առանց լուրջ պատճառի չայցելել ՀՀ սահմանամերձ շրջաններ:
Եթե նախորդ նախազգուշացման մեջ որոշ բնակավայրերի դեպքում արգելված էր անգամ հատել այդ շրջաններն, ապա այժմ ընդամենը խորհուրդ է տրվում այդ կետերում կանգառ չկատարել։