Հունիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ամերիկյան Philos Project կազմակերպության ղեկավար Ռոբերտ Նիկոլսոնի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև կրոնական ազատությունների հարցով ԱՄՆ նախկին դեսպան, Կանզասի նախկին նահանգապետ Սեմ Բրաունբեքը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկաներին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ներդրած ջանքերը։
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրմանը։ Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հնչեցվող ագրեսիվ հռետորաբանության և ուժի կիրառման սպառնալիքի բացառման անհրաժեշտությունը:
ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել նաև հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերին։
Պարույր Հովհաննիսյանը պատասխանել է նաև պատվիրակության անդամների հարցերին։