2021-ին Հայաստանի Ջինիի գործակիցը 0,27 է: Այդ մասին ԱԺ-ում 2022-ի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով երկրում գրանցված տնտեսական աճի արդյունքներին:
Ըստ նախարարի՝ դա կարևոր ցուցանիշ է, բնութագրում է երկրում ստեղծված արժեքի բաշխման համաչափությունը հասարակության տարբեր խմբերի միջև:
«Եթե ցուցանիշը մոտ է 0-ին, ապա հարստությունը բաշխվում է համաչափ, եթե 1-ին, ապա՝ ծայրահեղ անհամաչափ:
Հայաստանն այդ ցուցանիշով ամենացածր երկրների շարքում է: 2021-ին այդ ցուցանիշը կազմել է 0,27: Համեմատության համար նշեմ, որ Վրաստանի ցուցանիշը 0,34 է, Շվեդիայինը՝ 0,28, իսկ Ֆրանսիայինը՝ 0,30»,- ասաց նախարարը: