Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հայտնում են Կառավարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության հնարավորությունները և հեռանկարները: