Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ակցիզահարկը բարձրացնելու նախագիծը: Առաջարկվում է ծխախոտային արտադրանքի և թունդ ալկոհոլային խմիչքների դրույքաչափերը բարձրացնել 10 տոկոսով, իսկ մյուս ապրանքներինը՝ 3 տոկոսի փոխարեն 8 տոկոս ճշգրտման գործակցով: Միջազգային համաձայնագրով կստեղծվի Եվրասիական վերաապահովագրական ընկերություն, որը կնվազեցնի արտահանման ռիսկերը: Այս տարի կառավարությունը գյուղոլորտին կուղղի 35 մլրդ դրամի սուբսիդավորում:
Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում: