Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը տեղեկացնում է, որ պետական լիազոր մարմինների, գյուղատնտեսական մթերքի վերամշակմամբ զբաղվող կազմակերպությունների, սառնարանային տնտեսությունների ներկայացուցիչների և մասնագետների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն:
«Քննարկվել են գյուղացիական համայնքների բնակիչների կողմից արտադրված գյուղատնտեսական մթերքի յուրաքանչյուր հատիկը ռացիոնալ օգտագործելու և գյուղացուն աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները, պետության ու մասնավոր հատվածի անելիքները:
Տեղում որոշվել են որոշակի աջակցության ծրագրեր, որոնց միջոցով կապահովվի գյուղմթերքի հավաքումը, վերամշակումն ու տարբեր վիճակներում պահպանությունը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ներսիսյանը: