Հունիսի 12-ին Հունգարիայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը Բուդապեշտում իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության արարողակարգի ծառայության ղեկավար Անեթ Վարգային։
Ա.Վարգան շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթել իր գործունեության մեջ։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ։