Անկարայում հունիսի 14-ին տեղի կունենա ՆԱՏՕ-ի, Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի ներկայացուցիչների նիստը Ստոկհոլմի՝ դաշինքին միանալու պայմանների կատարման հարցերով: Այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։
Խորհրդակցություններում պատվիրակությունները կգլխավորեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կաբինետի ղեկավար Սթիան Յոնսենը, Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը, Շվեդիայի փոխարտգործնախարար Յան Կնուտսոնը և Ֆինլանդիայի մշտական փոխարտգործնախարար Յուկա Սալովաարան:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Շվեդիան կարող է դառնալ դաշինքի անդամ հուլիսին՝ Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի նախաշեմին: Իսկ Ֆինլանդիան հայտնել է ՆԱՏՕ-ին ֆորմալ ինտեգրումը ավարտելու մասին։