Թուրքիայի նախագահն է պատրաստվում այցելել Բաքու, իմ կարծիքով, ուղղակի այդ օրերին իրենց արտգործնախարարը չէր կարող բացակայել երկրից: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հետաձգմանը՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով արտաքին գործերի նախարարների մակարդակով հունիսի 12-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում նախատեսված հանդիպումը ադրբեջանական կողմի խնդրանքով հետաձգվել է: