ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Մայամիի դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում գաղտնի փաստաթղթերի հետ անփույթ վարման գործով: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփին մեղադրանք է ներկայացվել 38 կետով, այդ թվում` ազգային անվտանգության հետ կապված գաղտնի փաստաթղթերը ոչ պատշաճ կերպով պահելու համար: