Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերջին զարգացումներին և երկու երկրի արտգործնախարարների շփումներին: Նա նշել է․
«Երկու երկրի ԱԳ նախարարների միջև տարբեր հաճախականությամբ չորս տարբեր քննարկումներ են անցկացվել։ Դրանց վերջին փուլում համաձայնություն է ձեռք բերվել որոշ գործնական քայլերի շուրջ, այդ թվում՝ երկու երկրի միջև տեխնիկական պատվիրակությունների փոխանակումը՝ լարվածությունը կառավարելու և թյուրիմացությունները հարթելու նպատակով։
Պայմանավորվածության շրջանակներում երկու երկրի միջև տեղի է ունեցել պատվիրակությունների փոխանակում։ Առաջ Աստված, այլ պատվիարկություններ էլ կփոխանակվեն։ Այժմ քննարկման փուլում է երկկողմ լարվածությունը թուլացնելու խնդիրը, որին կհետևի Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վերաբացման հարցը»։