Վրաստանի կառավարությունը սահմանափակումներ է մտցնում Եվրո-5 ստանդարտին չհամապատասխանող մեքենաների ներմուծման նկատմամբ:
«Գործնականում դա նշանակում է, որ մինչև 2013 թվականն արտադրված մեքենաների ներմուծումը երկիր կսահմանափակվի»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում։
Սահմանափակումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից։
Վարչապետի խոսքով՝ որոշումը չի ազդի հանրապետությունում արդեն գտնվող ավտոմեքենաների, ինչպես նաև այն մեքենաների վրա, որոնք երկիր են մտնում վերարտահանման և տարանցման նպատակով։